adj. dém.

adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

• , ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։

• ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։

• ԳՒՌ.-Ունինք սեղանայս Վն. (որ և սեղա-նակ) «պտուտկող ուժեղ քամի, որից աւելի ուժեղը փոթորիկ է կոչւում»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այս (այսու, ոց)

Այսաբեկ

Այսաբնակ

Այսախառն

Այսակիր

Այսահալած

Այսահար (ի, աց, ից)

Այսահարեալ

Այսահարիմ (եցայ)

Այսահարութիւն (ութեան)

Այսամուտ

Այսանակ

Այս անգամ

Այս անուն

Այսբար

Այսգոյն (ունի, ից)

Այսգունակ

Այս ինքն (Այս ինքն է)

Այս նիշ

Այսու ամենայնիւ

Voir tout